Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկել է ձմեռային զորակոչը

Մեկնարկել է ձմեռային զորակոչը
09.01.2015 | 11:17

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` 2015-ի ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Սեյրան Օհանյանը նախ՝ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավորը զորակոչը պատշաճ կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Նա պատասխանել է զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին: Հանրապետական կենտրոնական հավաքակայանում Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն: Նա հետևել է հավաքակայանում բուժզննությանը, զրուցել բուժանձնակազմի հետ:
Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը ներկա է գտնվել վիճակահանությանը:
Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Կարևորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման շարունակականությունը՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զորակոչից զորակոչ աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ: Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում բժշկական պատվաստումներ չեն անցնում, դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ